National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.04.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները
1 / 3

ՀՀ հարկային օրենսգրքում լրացումների հեղինակը Կառավարությունն է: Նախաձեռնության նպատակն է կրճատել փաստաթղթաշրջանառությունը եւ խնայել դրա վրա ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր տարբեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ դրանք լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, գործադիրն առաջարկում է նոր լուծումներ՝ փաստաթղթերի վրա QR կոդի (մեքենայական ընթերցվող պատկեր) ներմուծում:

«Այն դեպքում, երբ հարկ վճարողն անձնական գրասենյակից կներբեռնի փաստաթուղթ, դա կներբեռնվի QR կոդով, որը կճանաչվի այն մարմինների կողմից, որտեղ կներկայացվի այդ փաստաթուղթը»,- ընդգծել է զեկուցողը:

Ըստ Արթուր Մանուկյանի՝ քանի որ ներդրվող նոր համակարգը ժամանակատար է, առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Կարեւորելով նախաձեռնության ընդունումը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է. «Դեպքեր են լինում, երբ ընդունում ենք կարգավորումներ, հետո պարզվում է, որ համակարգը կիրառման տեսանկյունից տեխնիկապես պատրաստ չէ կամ անհրաժեշտ է լինում վերանայել ժամկետը: Արդյո՞ք հստակ ժամկետ սահմանելով՝ հաշվի առնվել են այն հնարավոր դժվարություններն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ»:

Ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ հաշվարկվել է այն անհրաժեշտ ժամանակը, որը կծախսվի վերոնշյալ համակարգն ունենալու համար: Զեկուցողի խոսքով համապատասխան տեխնիկական հարցերի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:


07.05.2024
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...

07.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 414 սրահում: Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով...

07.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...

07.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am